«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 234 Ա
26.12.2023
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ն 28.11.2023թ. և 08.12.2023թ․դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. դեկտեմբերի 20-ի թիվ 53 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՍԻԹԻ» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 836) թիվ 20 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ Ե. Թադևոսյան փողոց 12/20 շինություն հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան