Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 230 Ա

26.12.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների հաստատման մասին» թիվ 20 Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 5-ը և Հավելված 5.1-ը։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» (այսուհետ՝ Գործիքներ) կարգը լրացնել Հավելված 7-ով և Հավելված 7.1-ով՝ համաձայն սույն որոշման համապատասխան Հավելվածների:
3. Գործիքներ փաստաթղթի հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
4. Գործիքներ փաստաթղթի 1, 2.1, 3.1 և 4.1 կետերում «Կենտրոնական բանկի կողմից բարձր՝ «Ա+»-ից «Գ-» վարկանիշ ստացած առևտրային կազմակերպությունների կողմից թողարկված (որոնք բորսայում առևտրին թույլատրված են) պարտատոմսերը» արտահայտությունը փոխարինել «Հավելված 7-ով սահմանված պարտատոմսեր» արտահայտությամբ:
5. Կանոնների 6-րդ գլխի 6.4 բաժնի 58-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ռեպո, Միջօրյա ռեպո գործարքի համար սահմանված Ընդունելի արժեթղթերի ցանկում ընդգրկվող Կորպորատիվ արժեթղթերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» կարգի Հավելված 7-ով սահմանված չափանիշներին (սույն հավելվածին չհամապատասխանելու պարագայում Կորպորատիվ արժեթուղթը համարվում է Կենտրոնական բանկի «Ռեպո/հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման համար ոչ ընդունելի):»:
6. Կանոնների 7-րդ գլխի 7.1 բաժնի 72-րդ կետի «հավելված 5.1-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» կարգի Հավելված 7.1-ի» բառերով։
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
8. Սույն որոշմամբ սահմանվող մեթոդաբանությունը գործում է 2024 թվականի հունվարի 8-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                                   Մարտին Գալստյան
Երևան