Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 22 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 229 Ա

26.12.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 22 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությանը» հավանություն տալու մասին» թիվ 22 Ա որոշման վերնագրից հանել «և հրապարակման» բառերը:
2. Որոշման առաջին կետում ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման» կարգը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանություն» բառերով:
3. Որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշմամբ սահմանվող մեթոդաբանությունը գործում է 2024 թվականի հունվարի 8-ից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                      Մարտին Գալստյան
Երևան