«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/4)» պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 226 Ա
26.12.2023
«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/4)» պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/4)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/4):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պարբերականի հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան