2024 թվականի թողարկման «Շառլ Ազնավուր-100» արծաթե և ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223 Ա
12.12.2023
2024 թվականի թողարկման «Շառլ Ազնավուր-100» արծաթե և ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 188 Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2024 թվականի թողարկման «Շառլ Ազնավուր-100» արծաթե և ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան