«Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Էփրիքոթ Այ Ջի Բոնդս» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 222 Ա

12.12.2023

«Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Էփրիքոթ Այ Ջի Բոնդս» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը 29.11.2023թ․-ին և 01.12.2023թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՓՐԻՔՈԹ ԱՅ ՋԻ ԲՈՆԴՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Էփրիքոթ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՓՐԻՔՈԹ ԱՅ ՋԻ ԲՈՆԴՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                         Մարտին Գալստյան
Երևան