Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 205-Ն

28.11.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 06.12.2023

Նպատակ ունենալով համապատասխանեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը և առևտրային բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությանը,
hիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերով, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ Հավելածով հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 17/03-ում» (այսուհետ` Կանոնակարգ 17/03) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 17/03-ի Հավելվածի վերնագրում «Վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ֆինանսական և այլ» բառերը։
2) Կանոնակարգ 17/03-ի 2-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

  6)

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

14

Ամսական

»,

3) Կանոնակարգ 17/03-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:
Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.
1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում» որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,
բ. «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),
2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:
բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,
3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,
4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ հետևյալ դասակարգման՝
ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,
բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
5) «Վճարային քարտի սպասարկում»՝ եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում՝ «Ոչ»,
6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը՝ այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,
7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»՝ եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,
8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,
9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:»:
2. Կանոնակարգ 17/03-ի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                     Մ. Գալստյան
Երևան