Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 204-Ն
28.11.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 06.12.2023
Նպատակ ունենալով համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը, այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը Կանոնակարգ 3-ում» (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.
2. Կանոնակարգ 3-ի Հավելված 2-ի Ձև թիվ 30 և Ձև թիվ 31 հաշվետվությունները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան