Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 196-Ն

28.11.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 06.12.2023

Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական գործառնությունների իրականացման ինքնասպասարկման ավտոմատ սարքերի շահագործման և ֆինանսական գործառնությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։»։
3) Որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի միջոցով բանկոմատներից կանխիկ միջոցների ստացման կանոն սահմանելու մասին» թիվ 302-Ն որոշումը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                      Մ. Գալստյան
Երևան