Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի ապրիլի 12-ի թիվ 48 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 52 Ա

10.04.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի ապրիլի 12-ի թիվ 48 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» և «իզ» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի ապրիլի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հաստատելու մասին» թիվ 48Ա որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին այն անձանց պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                          Արթուր Ջավադյան

2020 թ. ապրիլի 14
Երևան