Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 219 Ա

28.11.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված Ֆինանսական հաշվետվության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշվեկշիռը (Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                       Մ. Գալստյան
Երևան