«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 216 Ա

28.11.2023

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված  փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը 2023թ. նոյեմբերի 8-ին միջնորդագրով և կից փաստաթղթերով դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 31-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                             Մ. Գալստյան
Երևան