«Փրայմ Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215 Ա

28.11.2023

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ն 31.10.2023թ. և 08.11.2023թ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                              Մ. Գալստյան
Երևան