«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 214 Ա
28.11.2023
«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Շիրո Մենեջմենթ» ՍՊԸ 12.10.2023թ. և 15.11.2023թ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան