«ԱՆԱՀԻՏ ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 531 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 210 Ա

28.11.2023

«ԱՆԱՀԻՏ ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 531 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «ԱՆԱՀԻՏ ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸ-ն 2023թ. նոյեմբերի 1-ին դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 531 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՆԱՀԻՏ ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 531 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան