«ՍՏԱԿ» հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԳՐԱՄ» արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 209 Ա

28.11.2023

«ՍՏԱԿ» հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԳՐԱՄ» արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.04.2021թ. թիվ 53-Ն որոշմամբ հաստատված «Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ի 2-րդ գլխի 10-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ-ն 2023թ. հուլիսի 17-ին, 2023թ. օգոստոսի 28-ին, 2023թ. սեպտեմբերի 18-ին, 2023թ. հոկտեմբերի 18-ին, 2023թ. հոկտեմբերի 26-ին և 2023թ. նոյեմբերի 2-ին դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Տրամադրել «ՍՏԱԿ» հայաստանյան դրամական փոխանցումների և «ՄԱՆԻԳՐԱՄ» արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան