Պարտադիր պահուստավորման օրացույցը 2024 թվականի համար հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 208 Ա
28.11.2023
Պարտադիր պահուստավորման օրացույցը 2024 թվականի համար հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «ժթ» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52.2 կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2024 թվականի համար»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հանձնարարել ԿԲ ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2024 թվականի համար» Հավելված 1-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան