Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և հրապարակումների 2024 թվականի օրացույցը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 207 Ա
28.11.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և հրապարակումների 2024 թվականի օրացույցը հաստատելու մասին
Ուժը կորցրել ՝ 02.04.2024թ. թիվ 51Ա որոշմամբ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 310-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «բ» կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, տոկոսադրույքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների հրապարակման, տոկոսադրույքների վերաբերյալ խորհրդի նիստերի արձանագրությունների հրապարակման, Գնաճի հաշվետվությունների հրապարակման օրացույցը 2024 թվականի համար»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված օրացույցի հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան