Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 206 Ա
28.11.2023
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռամսյակ 2022 թվական - 3-րդ եռամսյակ 2023 թվական)»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան