Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի վարչական ծախսերի փոփոխված նախահաշիվը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 160 Ա

22.09.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի վարչական ծախսերի փոփոխված նախահաշիվը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «ժգ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի վարչական ծախսերի փոփոխված նախահաշիվը համաձայն հավելվածի՝ անփոփոխ թողնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի թիվ 137Ա որոշմամբ հաստատված՝ 2024 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                               Մ. Գալստյան
Երևան