Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամներ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 185 Ա
06.11.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամներ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և 25.1. հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշմամբ հաստատված «Աուդիտի կոմիտեի կանոնադրությունը», ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հետևյալ անդամներին նշանակել Աուդիտի կոմիտեի անդամներ.
Արթուր Ստեփանյան՝ մեկ տարով
Հովհաննես Խաչատրյան՝ երկու տարով
Հասմիկ Ղահրամանյան՝ երեք տարով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 10
Երևան