Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 184 Ա
06.11.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և 25.1. հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22–ի թիվ 106 Ա որոշմամբ հաստատված «Աուդիտի կոմիտեի կանոնադրությունում» (այսուհետ՝ Կանոնադրություն) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնադրության 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Բանկի խորհրդի անդամները Կոմիտեի անդամ են նշանակվում հետևյալ ժամկետներով`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի ժամկետով:
Հետագայում Խորհրդի կողմից նշանակվող Կոմիտեի յուրաքանչյուր անդամի ժամկետը երեք տարի է:
Կոմիտեում թափուր տեղ առաջանալու դեպքում Կոմիտեի նոր անդամը նշանակվում է Կոմիտեի անդամի թափուր տեղի չլրացած ժամկետով:
Խորհուրդը Կոմիտեի անդամ նշանակելիս հաշվի է առնում Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները։»,
2) Կանոնադրության 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Կանոնադրության 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 11. Կոմիտեի նախագահը ընտրվում է Կոմիտեի կազմից, Կոմիտեի անդամների կողմից մեկ տարի ժամկետով, ռոտացիոն սկզբունքով՝ հաշվի առնելով Խորհրդում պաշտոնավարած առավել երկար ժամկետը, իսկ ժամկետի հավասարության դեպքում տարիքով ավագ լինելու հանգամանքը»,
4) Կանոնադրության 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Կոմիտեն կարող է հրավիրել Բանկի ցանկացած աշխատակցի, ինչպես նաև արտաքին աուդիտոր(ներ)ի կամ այլ անկախ փորձագետների՝ մասնակցելու Կոմիտեի նիստերին: Սույն կետում նշված անձինք՝ բացառությամբ Բանկի աշխատակիցների, պետք է ստորագրեն Ծառայողական օգտագործման համար նախատեսված կամ օրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու կամ այլ եղանակով չտարածելու մասին Բանկի կողմից սահմանված փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 10
Երևան