«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 2 Ա
10.01.2023
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 4-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ներսես Երիցյանին ազատել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի անդամի պաշտոնից:
2. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ նշանակել Արմեն Նուրբեկյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին սույն որոշմամբ սահմանված անձանց պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան