Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամների թեմաների ցանկը հաuտատելու մաuին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 65 Ա

28.04.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամների թեմաների ցանկը հաuտատելու մաuին

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1․ Հաuտատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամների թեմաների ցանկը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2․ Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թ. փետրվարի 10-ի թիվ 15 Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                         Արթուր Ջավադյան

2020 թ. ապրիլի 29
Երևան


Հավելված

Հաuտատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 65 Ա որոշմամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամների թեմաների ցանկը


1․ Հայոց պետականություն

2․ Հայաստանը և միջազգային հանրությունը

3․ Անվանի անհատներ

4․ Մշակույթ

5․ Կրոն

6․ Պատմություն

7․ Բնություն

8․ Սպորտ

9․ Խորհրդանշաններ