Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 186 Ա

13.11.2020

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ նշանակելու մասին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին մահացել է Աշոտ Բորիսի Սալնազարյանը (մահը գրանցվել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին ՔԿԱԳ գործակալության ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից, մահվան վկայականի համար՝ ԲԱ312548), ով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 346 Ա որոշմամբ նշանակվել էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ,
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, որի համաձայն ֆինանսական համակարգի գրասենյակի խորհրդի անդամի մահը խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք է,
նպատակ ունենալով ապահովել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀՕ-292 օրենքով 2021 թվականի հուլիսի 1-ից նոր խորհրդի ձևավորման պահանջները,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 346 Ա որոշմամբ հաստատված հանգամանքները,
ղեկավարվելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանին նշանակել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ՝ մինչև 2021 թվականի հուլիսի մեկը պաշտոնավարման ժամկետով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանին պատշաճ ծանուցմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Մարտին Գալստյան

2020 թ. նոյեմբերի 16
Երևան