«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վաղաժամկետ պաշտոնից ազատելու և նոր խորհրդի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 135 Ա

28.08.2020

«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վաղաժամկետ պաշտոնից ազատելու և նոր խորհրդի անդամ նշանակելու մասին 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ջավադյանին վաղաժամկետ ազատել պաշտոնից:
2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Մարտին Գալստյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                               Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 1
Երևան