Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2023 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 244 L
27.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2023 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 310 Ա որոշումը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2023 թվականի ժամանակացույցը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության արձանագրային բաժնին՝
1) ապահովել 2023 թվականի խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորումը՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) ապահովել խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո օրակարգային հարցերի մոնիտորինգը՝ համապատասխան նշումներ կատարելով ժամանակացույցում,
3) տարվա արդյունքներով կազմել տեղեկանք խորհրդի նիստերում քննարկված հարցերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 29
Երևան