«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կապան» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 209 Ա

15.12.2020

 «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կապան» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 09.12.2020թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաշվառումից հանել «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կապան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                   Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 17
Երևան