«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 194 Ա
14.11.2023
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հաշվի առնելով, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերությունը 18.10.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բանկային գործունեության լիզենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 40 լիցենզիան` պայմանավորված «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հետ (ֆիրմային նոր անվանումն է՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 17-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան