«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 193 Ա

14.11.2023

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 3-րդ և 4-րդ գլուխներով,
հաշվի առնելով, որ 11.09.2023թ., 04.10.2023թ. և 31.10.2023թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի քարտերի սպասարկման և թողարկման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Տրամադրել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                   Մ. Գալստյան
Երևան