«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 192 Ա
14.11.2023
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 4-րդ գլխով,
հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.11.2019 թվականի թիվ 183 Ա որոշմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրվել է «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի քարտերի սպասարկման թույլտվություն, և այն, որ 01.11.2023 թվականին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի քարտերի թողարկման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Տրամադրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան