«UnionPay International» քարտային համակարգի քարտերի թողարկման ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ավելացնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 191 Ա
14.11.2023
«UnionPay International» քարտային համվճարահաշվարկային, 191Ա, ակարգի քարտերի թողարկման ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ավելացնելու մասին
Ղեկավարվելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով,
հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 2023թ. նոյեմբերի 1-ին թիվ 01/1-231 միջնորդագրով ներկայացված փաստաթղթերը,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Կատարել փոփոխություն գնահատված համակարգերի անվանացանկում՝ «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գնահատված ծառայությունների ցանկում ավելացնելով «վճարային քարտերի թողարկում» ծառայությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան