Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 195 Ա
20.11.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» կետը, 52-րդ հոդվածի 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 3-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվություն» փաստաթուղթը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է) և Հավելված 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Հավելված 1-ը սահմանված կարգով տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 24
Երևան