Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 194 Ա
20.11.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020թ սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 24
Երևան