Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 190-Ն

20.11.2020

Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 01.12.2020

Նպատակ ունենալով կանոնակարգել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման հարցերը,
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Սահմանել «Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակման ենթակա խորհրդի անդամների նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                             Մարտին Գալստյան

2020 թ. նոյեմբերի 24
Երևան