«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Սիթի-Օհանով» և «Սիթի-Կոմիտաս» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 189 Ա
20.11.2020
«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Սիթի-Օհանով» և «Սիթի-Կոմիտաս» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 13.11.2020թ. և 17.11.2020թ. դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Սիթի-Օհանով» և «Սիթի-Կոմիտաս» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 24
Երևան