«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Ծիծեռնակաբերդի խճուղի» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 181 Ա
06.11.2020
«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Ծիծեռնակաբերդի խճուղի» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 46 արձանագրություն) և քննարկելով «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 22.10.2020թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Ծիծեռնակաբերդի խճուղի» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. նոյեմբերի 10
Երևան