«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները 7 լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 180 Ա

06.11.2020

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները 7 լրացումները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի նոյեմբերի 4-ի արձանագրություն թիվ 48), ինչպես նաև քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից՝ 02.10.2020թ. և 04.11.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 22-Լ և սեպտեմբերի 29-ի թիվ 34-Լ որոշումներով հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                         Մարտին Գալստյան

2020 թ. նոյեմբերի 10
Երևան