Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 295-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 223-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 154-Ն

25.09.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 295-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 223-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2020

Նպատակ ունենալով հստակեցնել հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության գործընթացները, նվազեցնել և կանխարգելել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել վճարահաշվարկային համակարգերի բնականոն գործունեությունը և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 6-րդ և 7-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը» հաստատելու մասին թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոններ, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջ սահմանելու մասին» թիվ 223-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստացած Համակարգի օպերատորների համար սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի Բաժին 3-ով սահմանված պահանջները ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                   Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 30
Երևան