««Ստանդարտացված հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» մեթոդաբանության ներդրման և կիրառման հետ կապված կենտրոնական բանկի նվազագույն պահանջները ֆինանսական շուկայի մասնակիցների համար» հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 143-Ն

28.08.2020

««Ստանդարտացված հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» մեթոդաբանության  ներդրման և  կիրառման հետ կապված կենտրոնական բանկի նվազագույն պահանջները  ֆինանսական շուկայի մասնակիցների համար» հաստատելու  մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 11.09.2020

Նպատակ ունենալով սահմանել «ԻՍՕ 20022 «Ֆինանսական ծառայություններ-հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» միջազգային ստանդարտի ներդրման և կիրառման հետ կապված Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մոտեցումները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետը, 5-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը և 111-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ, 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1.Հաստատել ««Ստանդարտացված հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» մեթոդաբանության ներդրման և կիրառման հետ կապված՝ Կենտրոնական բանկի նվազագույն պահանջները ֆինանսական շուկայի մասնակիցների համար»` համաձայն որոշման Հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                                Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 1
Երևան