«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 140 Ա
28.08.2020
«ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի օգոստոսի 26-ի թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 05.08.2020 թ., 12.08.2020 թ., 13.08.2020 թ., 20.08.2020 թ. և 21.08.2020 թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1.Հաշվառումից հանել «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն» մասնաճյուղը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
2020 թ. սեպտեմբերի 1
Երևան