Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 132 Ա

14.08.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվության վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 2-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվություն» փաստաթուղթը՝ համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` Հավելված 1-ը տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                              Մարտին Գալստյան
2020 թ. օգոստոսի 19
Երևան