«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 70 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 110 Ա
31.07.2020

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 70 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը և քննարկելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 11.06.2020 թ. ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բանկային գործունեության թիվ 70 լիցենզիան՝ պայմանավորված «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն վերակազմավորվելու և ֆիրմային անվանման փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                   Մարտին Գալստյան
2020 թ. հուլիսի 7
Երևան