Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 104-Ն
19.06.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

                Հրապարակման ամսաթիվ՝ 30.06.2020

Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործունեության վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին» թիվ 150-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման վերնագրում «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով։
2) Որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում «իրավաբանական անձանց միության» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպության» բառերով։
3) Որոշման Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                 Մարտին Գալստյան

2020 թ. հունիսի 23
Երևան