Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 92-Ն
12.06.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

                Հրապարակման ամսաթիվ՝ 30.06.2020

Նպատակ ունենալով նվազեցնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով ներգրավված միջոցների գծով բանկերի այլընտրանքային ծախսերը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումը.
1) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով ներգրավված միջոցների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով 2020 թվականի մարտի 26-ից հետո ներգրավված միջոցների վրա։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                             Արթուր Ջավադյան

2020 թ. հունիսի 12
Երևան