Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 84 Ա
26.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել կենտրոնական բանկի 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                             Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 27
Երևան