Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 1-ին եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 82 Ա
26.05.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 1-ին եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներովª Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի 1-ին եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի մասին տեղեկատվություն» փաստաթուղթը՝ համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի (հավելված 1-ը կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Հավելված 1-ը սահմանված կարգով հրապարակել և տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան
2020 թ. մայիսի 27
Երևան