Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի հուլիսի 7-ի թիվ 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 76-Ն
26.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի հուլիսի 7-ի թիվ 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

                Հրապարակման ամսաթիվ՝ 05.06.2020

Հիմք ընդունելով 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ 189-Ն օրենքով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի հուլիսի 7-ի «Ապահովագրական գործունեության հետ կապված այլ գործառնությունների իրականացման վերաբերյալ» թիվ 145-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                      Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 27
Երևան