Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 74-Ն
08.05.2020

Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

          Հրապարակման ամսաթիվ՝ 15.05.2020

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև
հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերում իրականացված նորմատիվների փոփոխությունները,
նպատակ ունենալով իրավական փոփոխություններին համահունչ դարձնել և ճշգրտել հաստատված հրապարակային հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` Կանոնակարգ) Հավելված 2-ը և Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով հաստատվող Կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 3-ի «Ն11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը» տողերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                         Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 12
Երևան