Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ 157 Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 71-Ն
08.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ 157 Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

          Հրապարակման ամսաթիվ՝ 15.05.2020

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է․

1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մայիսի 23-ի ««Ապահովագրողների, վերաապահովագրողների հաճախորդների տեղեկատվական համակարգի ստեղծման կարգը և պայմանները» հաստատելու մասին» թիվ 157 Ն որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                             Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 12
Երևան